Բրիտանիայի պաշտպանության նախարարը Պուտինին և ռուս գեներալներին պատերազմի հանցագործներ է անվանել

Loading...

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն այսօր հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում անպատվում է ռազմական անցյալը և կրկնում է 77 տարի առաջ գերմանացի ֆաշիստների գործադրած մարտավարությունը: Ուոլեսի ելույթը համընկել է Ռուսաստանում Հաղթանակի օրվա զորահանդեսի և Պուտինի ուղերձի հետ:

Ուոլեսն ասել է, թե ռուս գեներալները և նրանց գերագույն գլխավոր հրամանատար Պուտինը պատերազմի հանցագործներ են, և նրանց պետք է դատել:

«Ռուս զինծառայողներն Ուկրաինայում ցուցաբերում են մարդկային կյանքի, ազգային ինքնիշխանության և օրենքների վրա խարսխված միջազգային համակարգի նկատմամբ նույն արհամարհանքը, որը ցուցաբերել են ֆաշիսները, ոտնատակ է արվում աշխարհակարգը, այդ թվում՝ ՄԱԿ-ը, որը բոլորս ստեղծել ենք և որի համար պայքարել ենք և հաղթանակել ենք, հուսալով, որ ապագա սերունդներին կփրկենք պատերազմի պատուհասից»,- ասել է Բրիտանիայի պաշտպանության նախարարը:

Բրիտանիան Ռուսաստանի հարձակմանը ենթարկված Ուկրաինայի ամենակարևոր աջակիցներից է և գրոհների ետ մղելու համար քաղաքական, ռազմական ու նյութական աջակցություն է տրամադրում Կիևին: Ուոլեսն ասել է, որ Ռուսաստանում այսօր չի կարող լինել Հաղթանակի օր, քանի որ Պուտինը և նրա գեներալները միայն անպատվում են բանակը և պետք է պարտվեն:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button