Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Հայաստանի ղեկավարությունը «Հաղթանակ» զբոսայգում էր

Loading...

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների ուղեկցությամբ այսօր այցելել է «Հաղթանակ» զբոսայգի։

Հայաստանի ղեկավարները ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին: Այնուհետև տեղի է ունեցել տոնական քայլերթ։

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այսօր այցելել է նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար զոհվածների հիշատակին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button