Հայաստանի ղեկավարությունն այցելել է Եռաբլուր

Loading...

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար զոհվածների հիշատակին, հաղորդում են պաշտոնական աղբյուրները։

Պետության ղեկավարները ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Այսօր ժամը 11-ին Արցախում հայտարարվել է լռության րոպե՝ ի հիշատակ Մեծ Հայրենականում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում զոհվածների: Դրանից հետո մի շարք միջոցառումներ կանցկացվեն, մասնավորապես՝ Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ չորս պատերազմներում նահատակվածների:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button