Շարլ Միշելը ռմբապաստարան է տեղափոխվել Օդեսայի հրթիակոծության պատճառով

Loading...

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելն Օդեսայում հրթիռակոծության կապակցությամբ ստիպված ընդհատել է հանդիպումներն ու տեղափոխվել է ռմբապաստարան:

Միշելն Ուկրաինայում վարչապետ Դենիս Շմիգալի հետ քննարկել է Ուկրաինային տնտեսական, մարդասիրական և ռազմական օգնություն տրամադրելու հարցերը: Քննարկմանը Կիևից տեսակապով մասնակցել է նաև նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Այցի ընթացքում անդրադարձ է եղել Եվրամիություն ուկրաինական ցորենի արտահանման և տարբեր բնագավառներում Բրյուսելի կողմից Կիևին սատարելու հարցերը:

«Ուկրաինայի վարչապետի հետ բանակցությունների ընթացքում զրուցակիցները ստիպված ընդհատել են քննարկումը և իջել են ռմբապաստարան, քանի որ ռուսական ուժերը սկսել են հրթիռակոծել Օդեսան»,- ասել է Միշելին ուղեկցող մի պաշտոնյա:

Նրա խոսքով, Միշելը տեսել է ուկրաինական ցորենի բազում տոննաներ, որոնք հնարավոր չէ հիմա դուրս հանել, քանի որ ռուսներն արգելափակել են Ուկրաինայի սևծովյան նավահանգիստները:

Դա, ըստ վերլուծաբանների, խարխլում է ոչ միայն Եվրոպայի, այլև ամբողջ աշխարհի պարենային անվտանգությունը:

Եվրոպայի խորհրդի նախագահը նախապես չհայտարարված այց է կատարել Ուկրաինա:

«Ես Եվրոպայի օրը նշելու համար ժամանել եմ Օդեսա, քաղաք, որի մասին Պուշկինն ասել է, որ այստեղ կարելի է զգալ Եվրոպան»,- հայտարարել է Շարլ Միշելը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button