
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մայիսի 9-ը՝ Եվրոպայի օրը, նշել է հատուկ արարողությամբ, որի ընթացաում Ուկրաինայի հետ համերաշխություն է հայտնել երկինք բաց թողնելով խաղաղության խորհրդանիշ սպիտակ աղավնիների:
«Տիկնայք և պարոնայք, այս տեսարանով եմ ցանկանում նշել Եվրոպայի օրը, այն շատ ավելի հզոր է, քան ինչ-որ զինվորական զորահանդես, որը հիմա տեղի է ունենում Մոսկվայի փողոցներում»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը:
Արարողությունը տեղի է ունեցել Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի շենքի մոտ և համընկել է այդ պահին Ռուսաստանում Հաղթանակի օրվա կապակցությամբ անցկացվող զորահանդեսի հետ:
Հին մայրցամաքը մայիսի 9-ը նշում է որպես Եվրոպայի օր: Այսօր ավելի վաղ սպիտակ աղավնիներ են երկիր բաց թողել նաև Բրյուսելում Եվրամիության կենտրոնակայանի մոտ: