Պատերազմն Ուկրաինայում շարունակվում է, զուգահեռ Մոսկվան ռազմական շքերթով նշում է Հաղթանակի օրը

Loading...

Այսօր Ռուսաստանի զինված ուժերը շարունակեցին հարձակումն Ուկրաինայում, զուգահեռ Մոսկվան սկսեց Հաղթանակի օրվա տոնակատարությունները նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ՝ հսկայական ռազմական շքերթով՝ նշելով Խորհրդային Միության դերը 1945 թվականին նացիստական Գերմանիայի պարտության մեջ:

Պուտինը ելույթում կրկնեց իր հին թեզը, որ հրաման է տվել հարձակվել Ուկրաինայի վրա, քանի որ վախենում է, որ Ուկրաինան կհարձակվի Ռուսաստանի վրա։

Նա ասաց, որ Ռուսաստանի սահմանների մոտ անմիջական սպառնալիք էր ստեղծվում, հարձակում էր նախապատրաստվում, այդ թվում՝ Ղրիմի վրա։

Պուտինը ելույթ է ունենում շքերթի ժամանակ, 9-ը մայիսի, 2022թ․

Ռուսական ուժերին առայժմ չի հաջողվել ավարտել Մարիուպոլի Ազովի ռազմավարական նավահանգիստի գրավումը, որտեղ մոտ 2 հազար ուկրաինացիներ շարունակում են դիմադրել ստորգետնյա թունելներում և «Ազովստալ» գործարանի բունկերներում:

«Ազովստալը» խորհրդանշական է դարձել այս հակամարտությունում, քանի որ ռուսական ուժերը ձգտում են հաղթանակ տոնել մայիսի 9-ին, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախազգուշացրել է ավելի ինտենսիվ հարձակումների մասին:

«Մենք կշարունակենք պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ ողջ ենք՝ ռուս օկուպանտներին ետ մղելու համար», — մայիսի 8-ին առցանց մամուլի ասուլիսում ասել է Ուկրաինայի «Ազովի» գնդի հրամանատարի տեղակալ, կապիտան Սվյատոսլավ Պալամարը։

Մարիուպոլի գրավումը ցամաքային կամուրջ կբացի Մոսկվայի և Ղրիմի թերակղզու միջև:

Ենթադրվում էր, որ Պուտինը կարող էր այսօր՝ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում իր ելույթը օգտագործել Ուկրաինայի պատերազմի հետ կապված հայտարարություն անելու համար, մասնավորապես, պաշտոնապես պատերազմ հայտարարել Ուկրաինային:

1945 թվականին նացիստական Գերմանիայի պարտությունը նշանավորող իր ելույթում Զելենսկին մայիսի 8-ին ասել է, որ Ռուսաստանը կրկնում է նացիստական վայրագությունները Ուկրաինայի դեմ պատերազմում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button