Ջո Բայդենը ստորագտրել է Ուկրաինային զենք փոխանցելու մասին «լենդ-լիզի» օրենքը

Loading...

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ստորագրել է «լենդ-լիզի» մասին օրենքը, որը դյուրացնելու է զենք, զինամթերք, տեխնիկա և ռազմական նշանակության այլ օգնություն Ուկրաինային տրամադրելու գործընթացը:

Այդ մասին Twitter-ում հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղարի օգնական Էնջելա Պերեսը:

«Ստորագրված է Ուկրաինայի դեմոկրատիայի պաշտպանության «լենդ-լիզի» օրենքը»,- հայտնել է Պերեսը:

Այդ նախաձեռնության մասին դեռ պատերազմից առաջ խոսել են մի խումբ հանրապետական սենատորներ:

Նրանք առաջարկել են նախագահին շնորհել առավել ընդարձակ լիազորություններ Ուկրաինայի կառավարությանը վարձակալության տարբերակով ամերիկյան զենք և տեխնիկա ժամանակավոր տրամադրելու համար:

«Լենդ-լիզի» տարբերակով Միացյալ Նահանգները Երկրորդ աշխարհամարտի տարիներին զենք և տեխնիկա է տրամադրել Խորհրդային Միությանը և հակահիտլերյան դաշինքի այլ երկրներին:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button