Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին, ԱՊՀ երկրների ղեկավարներին

Loading...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին։

Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահին հղված ուղերձում մասնավորապես նշված է. — «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձի կապակցությամբ: Այսօր մենք անսահման երախտագիտության զգացումով հիշում ենք բոլոր նրանց, ով վճռական ներդրում է ունեցել խաղաղության հասնելու գործում, պատվում ենք մեր թանկագին վետերաններին և թիկունքի աշխատանքի երախտավորներին։ Նրանց հերոսությունն ու անօրինակ սխրանքը հավերժ կմնան մեր սրտերում։ Մեծ անցյալի հիշողությունը պարտավորեցնում է ամրապնդել մեր ժառանգած բարեկամական կապերը և համակողմանիորեն զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների»։

Ռուսաստանի վարչապետին ուղղված շնորհավորական ուղերձում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես գրել է․ — «Մեր հայրերի ու պապերի և բոլոր նրանց անմահ սխրանքը, ովքեր հերոսաբար ուս ուսի կռվել են մարտի դաշտում և անձնուրաց աշխատել թիկունքում, հավերժ կմնա մեր սրտերում։ Մեծ հաղթանակի հիշողությունը պարտավորեցնում է ամրապնդել մեր ժառանգած բարեկամական կապերը և համապարփակ զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների»։

Մայիսի 9-ի առթիվ ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել նաև ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին, ինչպես նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևին, ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button