Գյումրիում ընդդիմադիրների ու տարեցների մասնակցությամբ միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել

Հանրահավաք անցկացնելու նպատակով երեկ Գյումրի երթով հասած «Դիմադրություն» շարժման մի խումբ երիտասարդների և Գյումրիի Երևանյան խճուղում կանգառի մոտ կանգնած տարեցների միջև վեճ ու ծեծկռտուք է տեղի ունեցել։

Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են երիտասարդները ծեծի ենթարկում տարեց մարդկանց։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։

Կատարվում են ակտիվ գործողություններ՝ միջադեպի բոլոր մասնակիցներին նույնականացնելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու համար։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button