Մակրոն. «ԵՄ-ին Ուկրաինանի անդամակցումը կարող է տարիներ և նույնիսկ տասնամյակներ տևել»

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր Ստրասբուրգում Եվրոպայի ապագայի հարցերով միջազգային համաժողովում ասել է, որ Ուկրաինայի անդամակցումը Եվրամիությանը կարող է երկար տևել:

«Մենք բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ անդամակցության գործընթացը կարող է տևել տարիներ և նույնիսկ տասնամյակներ: Դա է իրականությունը, եթե, իհարկե, մենք չմեղմենք թեկնածուների նկատմամբ պահանջները կամ չվերանայենք մեր մոտեցումը Եվրոպայի միասնության հանդեպ»,- ասել է Մակրոնը:

Մայիսի 9-ին Ուկրաինան Եվրոպական հանձնաժողովին է փոխանցել լրացված հարցարանի երկրորդ մասն, ինչը պարտադիր է Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար:

Ենթադրվում է, որ այս տարվա հունիսին Եվրամիության հատուկ հանձնաժողովը կքննարկի Ուկրաինայի հայտը:

Մակրոնն առաջարկում է ստեղծել «եվրոպական քաղաքական համայնքի նոր կազմակերպություն, որը կողջուներ իր շարքերում Ուկրաինայի ներկայությունը»:

«Բայց նույնիսկ առաց Եվրամիության անդամ ի պաշտոնե համարվելու հանգամանքին Ուկրաինան եվրոպական ընտանիքի անդամ է, որովհետև այսօր խիզախորեն պայքարում է Եվրոպայի համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Ուկրաինան Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացրել Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկվելուց կարճ ժամանակ անց: Դրանից հետո նման հայտեր են ներկայացրել Մոլդովան և Վրաստանը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button