
Loading...
Թուրքիան պլանավորում է հյուպատոսություն բացել Շուշիում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը։
«Թուրքիայի և Ադրբեջանի միջև բանակցություններ են անցկացվում Շուշիում հյուպատոսության բացման շուրջ», — ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է թուրք դեսպան Ջահիդ Բաղչին։
Դիվանագետի խոսքով՝ բանակցություններն անցկացվում են երկու երկրների արտգործնախարարների մակարդակով։