Հարավային Կորեան պատրաստ է աջակցել Փհենյանի տնտեսությանը, եթե Հյուսիսային Կորեան հրաժարվի իր միջուկային զենքից

Loading...

Հարավային Կորեայի նորընտիր նախագահ Յուն Սոկ Յոլը պատրաստ է աջակցության պլան առաջարկել Փհենյանի տնտեսությանը, եթե Հյուսիսային Կորեան հրաժարվի իր միջուկային զենքից։ Այս մասին հարավկորեացի առաջնորդը հայտարարել է երդմնակալության արարողության ժամանակ։

«Եթե Հյուսիսային Կորեան ձեռնամուխ լինի ամբողջական ապամիջուկայնացման գործընթացին, մենք պատրաստ ենք միջազգային հանրությանը ներկայացնել «համարձակ ծրագիր», որը զգալիորեն կուժեղացնի Հյուսիսային Կորեայի տնտեսությունը և կբարելավի ժողովրդի կյանքի որակը»,- հայտարարել է Յուն Սոկ Յոլը։

Հյուսիսային Կորեան բազմիցս հայտարարել է, որ ապամիջուկայնացման շուրջ բանակցությունները կվերսկսվեն միայն այն բանից հետո, երբ Հարավային Կորեան հրաժարվի իր «թշնամական քաղաքականությունից», մասնավորապես, ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններից։

Սեուլն իր հերթին մտադիր չէ հրաժարվել այդ համագործակցությունից, երկրի նորընտիր իշխանությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել է էլ ավելի ամրապնդել Վաշինգտոնի հետ ռազմական դաշինքը։

Միևնույն ժամանակ Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ չի հրաժարվի խաղաղ բանակցությունները վերսկսելու փորձերից։ Նրա խոսքով՝ Փհենյանի միջուկային ծրագիրը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար և խնդիրները լուծելու համար «երկխոսության դուռը պետք է բաց մնա»։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button