Մահացել է «Լուկօյլ»-ի նախկին թոփ մենեջեր Սուբբոտինը՝ առեղծվածային հանգամանքներում

Loading...

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո ևս մեկ ռուս մագնատ է մահացել՝ առեղծվածային հանգամանքներում։ Խոսքը «Լուկօյլ»-ի նախկին թոփ մենեջեր Ալեքսանդր Սուբբոտինի մասին է։

Լրատվամիջոցները, վկայակոչելով Մոսկվայի մարզային ոստիկանության մոտ աղբյուրները, հայտնել են, որ դատաբժշկական փորձաքննություններ են սկսվել՝ Սուբբոտինի մարմնի մեջ հնարավոր թմրանյութեր հայտնաբերելու համար։

Նրա դին մեկ օր առաջ հայտնաբերվել էր մերձմոսկովյան Միտիշչի քաղաքի տներից մեկում: Աղբյուրների համաձայն, այդ տան սեփականատեր Ալեքսեյ Պինդյուրինը ցուցմունք է տվել, համաձայն որի, Սուբբոտինը եկել էր իր տուն՝ տոնը նշելու, նրա մոտ նկատվել են խումհարի նշաններ։

Մոտ երեք շաբաթ առաջ «Լուկօյլ»-ի՝ Ռուսաստանի խոշորագույն մասնավոր նավթային ընկերության հիմնադիր և համասեփականատեր Վագիթ Ալեքփերովը հրաժարական տվեց, երբ նրա և այլ ռուս մագնատների նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեցին Մոսկվայի կողմից Ուկրաինա ներխուժելու պատճառով: Նույն օրը Իսպանիայում լրատվամիջոցները հաղորդեցին, որ վիլլաներից մեկում մահացած են գտել ռուսական գազային հսկայի՝ «Նովատեկ»-ի նախկին թոփ մենեջեր Սերգեյ Պրոտասենյային, նրա կնոջն ու դստերը:

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր կասկածելի հանգամանքներում մահացել են ռուսական այլ էներգետիկ ընկերությունների մի քանի մենեջերներ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button