Մահացել է Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը

Loading...

Կիևից ստացված հաղորդագրության համաձայն, 88 տարեկանում երկարատև հիվանդությունից մահացել է հետխորհրդային Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը:

Անցյալ տարվա հունիսին նախկին նախագահը ենթարկվել է սրտի վիրահատության, որը բավական ծանր է անցել: Քաղաքական գործիչը երկար ժամանակ գտնվել է կոմայի վիճակում: Ավելի ուշ նա բուժվել է Մյունխենում:

Կրավչուկը 1991-94 թվականերին է զբաղեցրել Ուկրաինայի նախագահի պաշտոնը:

1991 թվականի դեկտեմբերի 8-ին Ուկրաինայի, Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Լեոնիդ Կրավչուկը, Բորիս Ելցինը և Ստանիսլավ Շուշկևիչը ստորագրել են «Բելովեժյան պայմանագիրը», որով վերջ է դրվել Խորհրդային Միությանը:

Ելցինը մահացել է 2007 թվականին 76 տարեկանում, իսկ Շուշկևիչը մահացել է այս տարվա մայիսի 4-ին՝ 89 տարեկանում:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button