Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով այսօր մեկնում է Նիդերլանդներ

Loading...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Նիդերլանդների Թագավորություն:

Վարչապետը կհանդիպի Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռութեի, Սենատի նախագահ Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի, ինչպես նաև Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ: Նախատեսվում է նաև Փաշինյանի հանդիպումը Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի վարչապետը կմասնակցի «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսի պաշտոնական բացմանը, կշրջի Խաղաղության Պալատում, կմասնակցի Միջազգային խաղաղությանը Հայաստանի ներդրումը խորհրդանշող հայկական խաչքարի բացման արարողությանը:

Փաշինյանը կայցելի նաև Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտ՝ Քլինգենդայլ, որտեղ հանդես կգա «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն — 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսությամբ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button