«Ազովստալի» ուկրաինացի պաշտպանները հաղորդում են ծանր կորուստների մասին

Loading...

«Ազովստալ» գործարանում մնացող ուկրաինացի զինվորականները ծանր կորուստներ են կրում», — բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի Ազգային գվարդիայի կազմում գործող «Ազով» գնդի սպա Իլյա Սամոյլենկոն։

«Մենք ծանր կորուստներ ունենք և ամեն օրը մեզ համար կարող է վերջինը դառնալ։ Մեր պաշարները խիստ սահմանափակ են և սպառվելու եզրին են։ Այս պահին մեզ համար ելքը կարող է լինել կամ անխուսափելի մահը, կամ էլ գերևարումը, ինչը ևս հավասարազոր է մահվան», — հայտարարում էր «Ազով» գնդի զինծառայողը։

«Մարիուպոլում տեղակայված «Ազով» գունդը ստեղծվել է 2014 թվականին՝ ծայրահեղ աջ ակտիվիստ Անդրեյ Բիլեցկու կողմից։ Հետագայում այն ներառվել է Ուկրաինայի Ազգային գվարդիայի կազմում։ Դրա շարքերում մեծ թիվ են կազմում ծայրահեղ աջ քաղաքական խմբերի անդամները», — հիշեցնում է AP գործակալությունը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button