ԱՄՆ նախագահն ու Իտալիայի վարչապետը Վաշինգտոնում քննարկել են Ուկրաինային տրամադրվող օգնության հարցեր

Loading...

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հանդիպել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինային տրամադրվող օգնությունը, ներառյալ՝ ռազմական։

Դրագին կոչ է արել խաղաղ բանակցություններ սկսել․ — «Մենք պետք է օգտագործենք բոլոր ուղիները՝ խաղաղության հասնելու, զինադադարի և լուրջ բանակցությունների համար»։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին ավելի ուշ այս առիթով նշել է, որ ԱՄՆ-ը նույնպես կողմ է բանակցություններին, սակայն առայժմ չի տեսնում, որ Ռուսաստանը պատրաստ է դրանց։

«Պուտինը կարծում էր, որ կարող է մեզ պառակտել, բայց չհաջողվեց», — հանդիպումից առաջ ասել էր Դրագին՝ շարունակելով․ — «Մեր ազգերի դաշինքը միշտ ուժեղ է եղել, և Ուկրաինայում պատերազմն ավելի է ամրապնդել այն»։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button