«Գազպրոմի» պնդմամբ` Ուկրաինայի տարածքով գազի տարհանման որևէ անհաղթահարելի խոչընդոտ գոյություն չունի

Loading...

Ռուսաստանը հավատարիմ է գազի մատակարարումների իր ստանձնած պարտավորություններին, այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով դեպի Եվրոպա ռուսական գազի տարհանումը սահմանափակելու Կիևի նախօրեին կայացրած որոշումը։

«Ռուսաստանը իր պայմանագրային պարտավորությունները միշտ էլ պատասխանատու կերպով է կատարել և հետագայում ևս պատրաստվում է նույնն անել։ Ուկրաինական կողմը հայտնել է ինչ-ինչ ֆորսմաժորային պայմանների մասին։ Մենք, սակայն, լսել ենք նաև «Գազպրոմի» բացատրությունները, որոնց համաձայն [Ուկրաինայի կողմից] ֆորսմաժորի վերաբերյալ որևէ ծանուցում կամ բացատրություն չի հնչել», — նշել է Պեսկովը։

Եվրոպա մատակարարվող ռուսական գազի շուրջ լարվածությունը ծագեց նախօրեին` այն բանից հետո, երբ Ուկրաինայի գազատրանսպորտային ընկերությունը հայտարարեց, որ դադարեցնում է վառելիքի տարհանումը դեպի Եվրոպա, քանի որ ռազմական գործողությունների պատճառով կորցրել է վերահսկողությունը Լուգանսկի մարզում գտնվող «Նովոպսկով» կոմպրեսորային կայանի նկատմամբ։ «Գազպրոմ» ընկերությունը, սակայն, հայտարարում է, որ ուկրաինական կողմը գազի տարհանման անհնարինության որևէ ապացույց չի ներկայացրել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button