Հունգարիան կրկին պնդում է` նավթային էմբարգոն «ատոմային ռումբի էֆեկտ կունենա»

Loading...

Պաշտոնական Բուդապեշտը կրկին հայտարարում է, որ Ռուսաստանում արդյունահանված նավթի ներկրումների լիակատար արգելքի սահմանումը «Հունգարիայի տնտեսության համար ատոմային ռումբի էֆեկտ կունենա»։ Այս մասին Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակված տեսաուղերձում՝ նշելով, որ երկրի ղեկավարությունը Բրյուսելից հստակ զիջումներ է ակնկալում։

«Մենք հստակորեն ասել ենք Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներին, որ ռուսական նավթի վրա սահմանվող պատժամիջոցները կաջակցենք միայն մի դեպքում՝ եթե Բրյուսելը առաջարկի նաև այն խնդիրների լուծման ուղիները, որոնք ի հայտ են գալու էմբարգոյի հաստատման դեպքում», — հայտարարել է Հունգարիայի արտգործնախարարը։

Պետեր Սիյարտոյի խոսքով՝ Եվրահանձնաժողովն առայժմ նման լուծումներ չի առաջարկել։

«Դա նշանակում է, որ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ համաձայնություն ձեռք բերելու միակ տարբերակը էմբարգո սահմանելն է բացառապես ծովով մատակարարվող ռուսական նավթի վրա։ Մեր համոզմամբ, խողովակաշարերով իրականացվող մատակարարումները պետք է ամբողջությամբ դուրս բերվեն սանկցիաների ցանկից», — նշել է Սիյարտոն։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button