Պաղեստինում զոհվել է «Ալ-Ջազիրայի» ամենափորձառու լրագրողներից մեկը

Loading...

Արաբական ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկը՝ Քաթարում գործող «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը հայտնում է Պաղեստինում իր թղթակցի մահվան մասին։

Հեռուստաընկերության տեղեկություններով՝ «Ալ-Ջազիրայի» ամենափորձառու լրագրողուհիներից մեկը՝ Շիրին Աբու-Ակլեն, զոհվել է այսօր առավոտյան Հորդանանի արևմտյան ափում գտնվող Ջենին քաղաքում՝ իսրայելցի զինվորականների արձակած կրակոցների հետևանքով։

Արաբական աղբյուրների փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Ջենինի փախստականների ճամբարի հարևանությամբ։

Իսրայելի Պաշտպանության բանակը, սակայն, պնդում է, որ դեպքը տեղի է ունեցել իսրայելցի զինվորականների և Ջենինում գտնվող պաղեստինցի զինյալների միջև վաղ առավոտյան ծագած փոխհրաձգության ընթացքում։

«Չի բացառվում, որ լրագրողը սպանվել է հենց պաղեստինցի զինյալների արձակած կրակոցներից», — իսրայելցի զինվորականների հայտարարությունն է մեջբերում «Ռոյթերզ» գործակալությունը։

51-ամյա Շիրին Աբու-Ակլեն «Ալ-Ջազիրայում» սկսել էր աշխատել 1997 թվականին՝ ավելի քան 25 տարի հանդիսանալով հեռուստաընկերության սեփական թղթակիցը Արևելյան Երուսաղեմում։

Աբու-Ակլեն իր լրագրողական կարիերայի ընթացքում մի շարք առանցքային իրադարձություններ էր լուսաբանել, այդ թվում՝ պաղեստինցիների երկրորդ Ինթիֆադան (ապստամբությունը), Յասիր Արաֆաթի հուղարկավորությունը, «Ֆաթհ» և «Համաս» շարժումների միջև 2006 թվականին ծագած արյունալի բախումները։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button