Ռուսաստանը հետախուզում է հայտարարել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդման մասնակից Ռովշան Ասկերովի նկատմամբ

Loading...

Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստահաղորդման երկարամյա մասնակիցներից մեկի՝ Ռովշան Ասկերովի նկատմամբ։

Գերատեսչության պնդմամբ, Ասկերովի դեմ քրեական գործ է հարուցվել՝ «նացիզմի արդարացման» հոդվածով։

Գործի հարուցման պատճառը Ասկերովի կողմից ֆեյսբուքում ապրիլի 6-ին կատարված գրառումն է, որում նա մի շարք վիրավորական պնդումներ է հնչեցրել խորհրդային զորահրամանատար, մարշալ Գեորգի Ժուկովի հասցեին։

Ասքերովը Ժուկովին մասնավորաբար «ստաժավոր թալանչի» է անվանել՝ պնդելով, որ նա Երկրորդ համաշխարհայինի ընթացքում «Գերմանիայում դիակապտությամբ էր զբաղված»։

Ռովշան Ասկերովն աշխատել է «Սպորտ-Էքսպրես» թերթում և НТВ հեռուստաընկերությունում, 2009 թվականից զբաղեցնում է Մոսկվայում լույս տեսնող «Բաքու» ամասագրի PR տնօրենի պաշտոնը։ Ամսագրի գլխավոր խմբագիրն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրը՝ Լեյլա Ալիևան։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button