Բաքուն կրկին հայտնում է Հայաստանի տարածքից գնդակոծության մասին, Երևանը հերքում է

Loading...

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվից հնչող տեղեկությունը, թե մայիսի 11-ի երեկոյան Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

Ընդգծելով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գործելաոճը՝ Հայաստանի ռազմական գերատեսչությունը շեշտում է՝ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո», — ասված է պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, թե մայիսի 11-ին երեկոյան հայկական կողմը Բասարկեչարի շրջանի (Վարդենիսի շրջան) դիրքերից ընդմիջումներով կրակոցներ է արձակել Քելբաջարի (Քարվաճառի) շրջանի ուղղությամբ։

Նմանատիպ հայտարարություն ադրբեջանական կողմը նաև երեկ էր տարածել։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքել էր հաղորդումը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button