Բաքուն պնդում է՝ Երևանն անկեղծ չէ հարաբերությունների կարգավորման հարցում

Loading...

Ադրբեջանի հասցեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «անհիմն մեղադրանքները» ցույց են տալիս, որ Երևանն անկեղծ չէ Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան։

«Նիդերլանդների Քլինգենդելի միջազգային հարաբերությունների ինստիտուտում ելույթի ժամանակ Հայաստանի վարչապետի անհիմն մեղադրանքները Ադրբեջանի հասցեին, այդ թվում՝ հումանիտար հարցերի հետ կապված կեղծ մեղադրանքները, ցույց են տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը հեռու է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում անկեղծ լինելուց», — ասել է Աբդուլաևան։

Մասնավորապես Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ չարձակելու մասին Երևանի մեղադրանքին ի պատասխան Աբդուլաևան Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տվել նախ պարզել նրանց ձերբակալության պատճառը։ Ադրբեջանցի պաշտոնյան կրկին պնդել է՝ նրանք հայկական ծագմամբ «դիվերսանտներ» են, որոնք ապօրինի կերպով ներթափանցել են ադրբեջանական տարածք։

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը շեշտել է՝ հայկական կողմն առաջին հերթին պետք է հասկանա, որ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու համար պետք են ոչ միայն խոսքեր, այլ նաև գործողություններ։

«Հայկական կողմը վերջապես պետք է հասկանա, որ հանուն խաղաղության պետք է ոչ թե պարզապես խոսել, այլ գործել։ Բայց այն, որ Հայաստանի վարչապետը շարունակում է անհիմն մեղադրանքներ հնչեցնել Ադրբեջանի հասցեին, լրջորեն կասկածի տակ է դնում այդ երկրի՝ հանուն խաղաղության գործելու ցանկությունը», — ասվում է Աբդուլաևայի հայտարարությունում:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button