Եվրամիությունը և Ճապոնիան կշարունակեն Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները

Loading...

Եվրամիության լիդերներն այսօր ասել են, որ կառույցը ցանկանում է ավելի ակտիվ դերակատար դառնալ Ասիայի լարվածության գոտում:

Տոկիոյում տեղի են ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդայի բանակցությունները: Երեք լիդերները քննարկել են նաև Ուկրաինայի թեման:

«Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ցնցել է միջազգային իրավակարգի հիմքերը ոչ միայն Եվրոպայում, այլև Ասիայում, և դա բացարձակ անընդունելի է: Համագործակցելով «Մեծ յոթնյակի» շրջանակներում, Ճապոնիան խստագույն պատժամիջոցներ է սահմանելու Ռուսաստանի նկատմամբ»,- ասել է Կիշիդան:

«Մեր հանդիպումը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանը շարունակում է դաժան հարձակումն Ուկրաինայի ժողովրդի վրա: Մենք միասնական պատասխան ենք տվել, դատապարտել ենք հարձակումը և պատժամիջոցներ ենք սահմանել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ճապոնիայի մեծարգո վարչապետին այս հարցում դրսևորած համերաշխության համար: Մենք միասին կարևոր մարդասիրական, ֆինանսական և ռազմական օգնություն ենք տրամադրում Ուկրաինային և նրա ժողովրդին»,- ասել է Շարլ Միշելը:

«Հնդկա-Խաղաղօվկիանոսյան շրջանը ծաղկման, բայց և լարվածության շրջան է: Վերցրեք Արևելյան կամ Հարավային Չինական ծովը, կամ Հյուսիսային Կորեայի խնդիրը: Մենք քննարկել ենք այս ամենը, պարոն վարչապետ Կիշիդա, սիրելի Ֆումիո, Եվրամիությունը ցակնանում է ավելի ակտիվ լինել»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Եվրոապան միության բարձրաստիճան ղեկավարները նաև շնորհակալություն են հայտնել Ճապոնիային «այս դժվար ժամանակներում հեղուկ գազ Եվրոպա ուղարկելու համար» և հավատացրել են, որ երբեք չեն մոռանա այս օգնության մասին:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button