Ըստ Վանեցյանի` գործող իշխանությունները պետք է հասկանան, որ «այլևս չեն տիրապետում իրավիճակին և հեռանան»

Loading...

Ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումն այսօր երեկոյան կրկին երթ արեց Երևանի կենտրոնում, ապա հանրահավաք` Ֆրանսիայի հրապարակում:

ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը կոչ արեց վաղը` 16:00ին հավաքվել հրապարակում` նշելով, որ «կարևոր անելիք կա»` առանց բացելու փակագծերը, թե ինչի մասին է խոսքը: Միաժամանակ Սաղաթելյանն ասաց, որ շարունակվելու են անհնազանդության ակցիաները:

«Ազատությունը» շարժման առաջնորդներից «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց ընդդիմության հետագա անելիքների մասին: Վերջինս պնդեց` ամեն օր պայքարն ավելի թեժանում է, իրենց միացած քաղաքացիների շարքերը շատանում են:

«Այս վարչախումբը իշխանություն չունի երկրում, և ժողովուրդն է որոշում` որ հիմնարկը պետք է աշխատի, որը` չաշխատի, որ փողոցը բաց լինի, որը` փակ: Իրենք պետք է հասկանան, որ այլևս չեն տիրապետում իրավիճակին և պետք է հեռանան, և դա անելու ենք: Դա ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքն է, և այդ իրավունքից մենք օգտվելու ենք ամբողջ ծավալով», — շեշտեց պատգամավորը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրներն այսօր ավելի վաղ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում ավտոերթեր են իրականացրել:

Ընդդիմադիրներն այս ամսվա սկզբից փակել են Ֆրանսիայի հրապարակը: Արդեն 12 օր է` ցույցեր, անհնազանդության ակցիաներ անցկացնող ակտիվիստները պնդում են, թե չեն հեռանա, քանի դեռ իշխանափոխության չեն հասել: Նրանք նշում են, թե հակառակ դեպքում վարչապետ Փաշինյանն Մարմնավաճառներ հարցում կգնա անհարկի զիջումների:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button