Նախնական տվյալներով, ըստ ՔԿ-ի, 20-ամյա զինծառայողն ինքնասպան է եղել

Loading...

Քննչական կոմիտեն այսօր որոշ տեղեկություններ է հաղորդել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան դեպքից։

Ըստ Կոմիտեի, Արգիշտի Եղյանը եղել է ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, նախնական տվյալներով, նա ինքնասպան է եղել՝ նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակելով կրծքավանդակի շրջանին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զ​ինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը․ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից ինը տարի ժամկետով), կատարվում է նախաքննություն։

20-ամյա զինծառայողի մահվան մասին երեկ հայտնեց Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ նշելով, որ Արգիշտի Արմենի Եղյանի դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է ժամը 10:15-ին՝ հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում, տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button