Ջոնսոնը հրաժարվել է Պուտինին համեմատել Հիտլերի հետ, բայց խորհուրդ է տվել տեսնել, թե «ինչ է նա անում Ուկրաինայում»

Loading...

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, թե հարկ է կանգնեցնել Վլադիմիր Պուտինին: Միաժամանակ նա չի ցանկացել Պուտինին համեմատել Հիտլերի հետ: Այդ թեման արծարծվել է LBC ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում:

«Ես մի կողմ կդնեմ պատմական քննարկումներն ու զուգահեռները: Ընդամենը տեսեք, թե ինչ է նա անում Ուկրաինայում: Սա բացարձակ բարբարոսական ագրեսիա է մի երկրի դեմ, որը տառացիորեն ոչ մի կերպ նրան չի սպառնացել, ոչ մի վատ բան չի արել, երկիր, որի ժողովուրդն ընդամենը ցանկացել է իր համար խաղաղ ապրել: Եվ նա շարունակում է ռմբահարել, հրետակոծել անմեղ մարդկանց: Նրան անհրաժեշտ է կանգնեցնել»,- ասել է Ջոնսոնը` պատասխանելով այն հարցին, թե ո՞վ է ավելի բացասական կերպար՝ Պուտի՞նը, Ստալի՞նը, թե՞ Հիտլերը:

Ջոնսոնն ասել է, որ Բրիտանիան ամեն կերպ սատարում է Ուկրաինային և կշարունակի դա անել:

Վարչապետը նաև անդրադարձել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի հավանական անդամակցությանը, հայտնելով, որ Բրիտանիան անցումային փուլում նպաստում է երկու սկանդինավյան երկրների անվտանգության ամրապնդմանը և ագրեսիայի դեպքում կգա օգնության:

Նա ասել է, թե այդ երկու երկրները միշտ չեզոք են եղել, սակայն Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը ստիպել է վերանայել ավանդական դիրքորոշումը և քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button