Siemens հանրահայտ գերմանական ընկերությունը հեռանում է Ռուսաստանից

Loading...

Siemens գերմանական կոնցերնը որոշել է հեռանալ ռուսական շուկայից, այդպես իր բողոքը հայտնելով Ուկրակինայի վրա Ռուսաստանի ռազմական ներխուժման դեմ:

Ամբողջ աշխարհում հայտնի ընկերությունը դադարեցրել է արտադրական և գործառնական աշխատանքները:

«Մենք դատապարտում ենք պատերազմն Ուկրաինայում և որոշել ենք դադարեցնել մեր գործունեությունը: Դա դժվար որոշում է, հաշվի առնելով մեր աշխատակիցների մասին հոգ տանելու պարտավորությունը և հաճախորդների հետ սերտ հարաբերությունները մի շուկայում, որտեղ մենք գրեթե 170 տարի ենք աշխատում»,- ասել է ընկերության նախագահ Ռոլանդ Բուշը:

Ռուսաստանում Siemens-ը մասնակցել է «Սապսան» արագընթաց գնացքի և «Լաստոչկա» էլեկտրագնացքի ստեղծման և արտադրության ծրագրին:

Պատերազմի մեկնարկից հետո Siemens-ը սառեցրել է համագործակցությունը Ռուսաստանի և Բելառուսի հետ, այդ թվում, չեղարկել է պայմանագիրը «Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերության հետ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button