Զելենսկու պնդմամբ՝ Մակրոնն Ուկրաինային առաջարկել է «որոշ զիջումների գնալ»

Loading...

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն առաջարկել է Ուկրաինային «որոշ զիջումների գնալ ինքնիշխանության հարցում»՝ «օգնելու Պուտինին փրկել դեմքը»։ Այս մասին իտալական Rai 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի գնահատմամբ` Մակրոնի առաջարկը «կոռեկտ չէ»: Զելենսկին պնդել է, որ Ուկրաինան չի պատրաստվում «ինչ-որ մեկի համար ինչ-որ բան փրկել և դրա համար տարածքներ կորցնել»։ Թե երբ և կոնկրետ ինչ է առաջարկել Մակրոնը, Զելենսկին բառացի չի ասել։

Մակրոնը վերջին անգամ Մոսկվա և Կիև է այցելել փետրվարի սկզբին՝ մինչև պատերազմը։ Մամուլն այն ժամանակ գրել էր, որ Մակրոնը կարող էր Պուտինի առաջարկները Զելենսկուն փոխանցել՝ մասնավորապես մինսկյան համաձայնագրերի մեկնաբանման հետ կապված։

Ուկրաինայի նախագահի հայտարարություններին պաշտոնական Փարիզը դեռևս չի արձագանքել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button