Հայաստանի ղեկավարները ցավակցական հեռագրեր են հղել ԱՄԷ նախագահի մահվան կապակցությամբ

Loading...

Հայաստանի ղեկավարները ցավակցական հեռագրեր են հղել Աբու Դաբի Էմիրության թագաժառանգ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին՝ ԱՄԷ նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի մահվան կապակցությամբ:

«Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանն իր հմուտ և հեռատես առաջնորդությամբ հիրավի անգնահատելի ներդրում է ունեցել երկրի զարգացման և զորացման գործում», — ասված է վարչապետի հեռագրում, հաղորդում է կառավարությունը:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանի ցավակցական հեռագրում մասնավորապես նշվում է. «Շեյխ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանն իր հայրենասիրությամբ և իմաստուն առաջնորդությամբ հետևողական քայլեր է ձեռնարկել երկրի բարգավաճման, կայուն զարգացման և հզորացման համար:

Այս դժվարին պահին կիսում եմ Ձերդ Վսեմության և Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդի վիշտը, մաղթում համբերություն և ոգու արիություն»:

Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը:

Արաբական Միացյալ Էմիությունների նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ ալ-Նահյանը մահացել է տևական հիվանդության հետևանքով 73 տարեկանում:

Խալիֆա բին Զայեդ ալ-Նահյանը երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականից։

ԱՄԷ-ի նախագահի մահվան կապակցությամբ երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button