Մահացել է ԱՄԷ նախագահը

Loading...

Տևական հիվանդության հետևանքով 73 տարեկանում մահացել է Արաբական Միացյալ Էմիությունների նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ ալ-Նահյանը։

ԱՄԷ-ի նախագահի մահվան կապակցությամբ երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ։ Այսօրվանից երեք օրով դադարեցվել են մասնավոր ոլորտի, նախարարությունների, գերատեսչությունների աշխատանքները։

Խալիֆա բին Զայեդ ալ-Նահյանը երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականից։ Մինչ այդ երկիրը ղեկավարում էր նրա հայրը՝ Զայեդ ալ-Նահյանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիրը։

ԱՄԷ-ի երկրորդ նախագահը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, նրա կարողությունը, Forbes պարբերականի գնահատմամբ, կազմում է 15 միլիարդ դոլար, իսկ նրա ընտանիքի անդամների ունեցվածքը՝ 150 միլիարդ դոլար:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button