Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի մերձավորների, այդ թվում՝ Կաբաևայի նկատմամբ

Loading...

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի, այդ թվում՝ Ալինա Կաբաևայի նկատմամբ, որոնց Լոնդոնը անվանում է «Պուտինի դրամապանակներ»։

Բրիտանական իշխանությունները թիրախավորել են նաև Պուտինի նախկին կնոջը՝ Լյուդմիլային, Կաբաևայի տատիկին՝ Աննա Զացեպիլինային (բրիտանական ԱԳՆ փաստաթղթում նա ներկայացվում է որպես Գենադի Տիմչենկոյի մերձավոր), Պուտինի երեք հարազատներին և նրա դստեր հարազատներին։

Բրիտանական կառավարության կայքում տեղադրված պարզաբանման մեջ նշվում է, որ Ռուսաստանի առաջնորդի պաշտոնական ունեցվածքը բավական համեստ է, սակայն ընկերներն ու ռուսական էլիտայի անդամները ֆինանսավորում են նրա ճոխ ապրելակերպը։

Կաբաևայի դեմ պատժամիջոցներ են պահանջել ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի թիմակիցները` պնդելով, որ Պուտինի հետ մտերմությամբ հայտնի մարզուհին մեծ դեր ունի ռուսական քարոզչության մեջ։

Կաբաևան 2014 թվականից ղեկավարում է National Media Group-ի տնօրենների խորհուրդը, որը միավորում է ռուսաստանյան թերթերն ու հեռուստաալիքները։

Բրյուսելը ևս անցյալ շաբաթ հայտարարել էր, որ պատրաստվում է թիրախավորել Կաբաևային, սակայն մինչ այս պահը Եվրամիության պատժամիջոցների վեցերորդ փաթեթը համաձայնեցված չէ նավթի էմբարգոյի շուրջ վեճերի պատճառով։

Մինչ այդ Վաշինգտոնը, ինչպես նաև Բրյուսելը պատժամիջոցներ են սահմանել Պուտինի երկու դուստրերի նկատմամբ, Կաբաևայի անունը, սակայն, որևէ սև ցուցակում ներառված չէր։

Ամերիկյան մամուլը գրել է, որ Կաբաևայի դեմ պատժամիջոցներ չեն սահմանվել՝ «Պուտինին չբարկացնելու համար»։ Արևմտյան մի շարք լրատվամիջոցներ գրել են, որ Ալինա Կաբաևայի և Պուտինի միջև սիրավեպի, երեք համատեղ երեխաների մասին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button