Վրաստանը կրկին մերժում է երկրորդ ճակատ դառնալու հնարավորությունը

Loading...

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վստահ է՝ Ռուսաստանի հետ պատերազմ չի լինի։ Ղարիբաշվիլին հիշեցրել է, որ Վրաստանը անցած տասնամյակների ընթացքում մի քանի անգամ պատերազմել է Ռուսաստանի դեմ և բախվել «կործանարար հետևանքների», «տարածքների օկուպացման, որը շարունակվում է առայսօր»։

Վրաստանի ղեկավարի խոսքով՝ եթե երկիրը չվերլուծի ամեն ինչ և շարունակի «այս անպատասխանատու հռետորաբանությունն ու անպատասխանատու գործունեությունը, ներառյալ՝ ներքին թշնամիների ավերիչ գործունեությունը», ամեն ինչ վատ կավարտվի: «Բայց, իհարկե, մեր կառավարությունը դա թույլ չի տա», — հայտարարել է Ղարիբաշվիլին:

«Մենք բնակչությանը երաշխիքներ ենք տալիս, որ երկրում երկարաժամկետ խաղաղություն կլինի, երկրորդ ճակատ, պատերազմ չի լինի։ Հակառակը՝ կլինի զարգացում, շինարարություն և խաղաղություն»,- հավաստիացրել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայի իշխանությունները բազմիցս են քննադատել պաշտոնական Թբիլիսիին Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին չմիանալու համար, անգամ հորդորել են Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button