Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնի հաջորդ շաբաթ

Loading...

Ֆինլանդիան, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթվա կեսերին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնի, ճապոնական NHK հեռուստաալիքին ասել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն։

«Եթե խորհրդարանը գա այն եզրակացության, որ մենք պետք է դիմում ուղարկենք, ապա մենք դա կանենք հաջորդ շաբաթվա կեսերին»,- ասել է Հաավիստոն։

«Շվեդիան ծրագրում է նմանատիպ քայլեր ձեռնարկել և մոտավորապես նույն ժամանակացույցով», — հավելել է նա։

Ֆինլանդիայի նախագահը և վարչապետը երեկ համատեղ հայտարարեցին՝ կարծում են, որ երկիրը պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին։

Կիրակի օրը նախագահը, վարչապետը և կաբինետի անդամները պաշտոնական որոշում կկայացնեն, իսկ հետո այն կհաստատվի խորհրդարանի կողմից։

Ենթադրվում է, որ խոչնդոտներ չեն լինի, քանի որ պատգամավորների վստահ մեծամասնությունը կողմ է ՆԱՏՕ-ին ադամակցությանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆինլանդիան հավատարիմ էր չեզոքության քաղաքականությանը, բայց Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո ֆինների վերաբերմունքն այս հարցում կտրուկ փոխվեց:

Մոսկվան Ֆինլանդիային սպառնացել է «հետևանքներով»։ «Մենք հուսով ենք, որ իրավիճակը սահմանին հանգիստ կմնա, մենք ոչինչ չենք սպասում, բայց պատրաստ ենք ամեն ինչի»,- ասել է Պեկկա Հաավիստոն NHK-ին տված հարցազրույցում։

Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կիրակի օրը կկողմնորոշվի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր դիրքորոշման վերաբերյալ։

Ըստ շվեդական մամուլի, երկուշաբթի օրը պաշտոնական որոշում կկայացվի դիմում ներկայացնելու մասին։

Ֆինլանդիան և Շվեդիան երկար և շատ սերտ համագործակցում են ՆԱՏՕ-ի հետ, և դաշինքը խոստանում է ընդունել նրանց շատ արագ և առանց խոչընդոտի։

Միևնույն ժամանակ, անդամակցության արձանագրությունների վավերացումը կարող է տևել մինչև մեկ տարի, եթե ՆԱՏՕ-ի ներկայիս 30 անդամները չորոշեն վավերացնել արձանագրությունները հրատապ կարգով:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button