Երկրորդ մեղադրյալը՝ «Անտարես»-ի տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանություն կատարելու գործով

Loading...

Պարզվել է Երևանում ապրիլի 27-ին տեղի ունեցած հավաքի ընթացքում «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ բռնություն գործադրած երկրորդ անձի ինքնությունը, հայտնում է Քննչական կոմիտեն:

Երևանի՝ 1972թ. ծնված բնակիչ Ա.Ա.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:

Ավելի վաղ ՔԿ-ն հաղորդել էր ևս մեկ կալանավորվածի մասին:

Նախաքննությունը շարունակվում է, Քննչական կոմիտեի փոխանցմամբ, ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:​

Ընդդիմության քայլերթի ժամանակ բռնության ենթարկված «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում նշել է, թե ենթադրում է՝ միջադեպի պատճառը հետպատերազմական իր գրառումներից մեկն է, որտեղ խոսել էր Լեռնային Ղարաբաղին հարակից 7 շրջանների վերադարձի մասին։ Գրառումն այդ ժամանակ մեծ դժգոհության պատճառ դարձավ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button