Հայաստանի ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու լուրերը

Loading...

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 14-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

Ըստ հաղորդագրության, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Վարդենիսի շրջանից Վերին Շորժայի հատվածում հրաձգային զենքով կրակ է բացվել Քելբաջարի շրջանի ադրբեջանական դիրքերի վրա, որից հետո ադրբեջանական ստորաբաժանումերը պատասխան միջոցների էին դիմել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button