Ոչ ոք չի կարող կանխատեսել՝ որքան կշարունակվի պատերազմը․ Զելենսկի

Loading...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կեսգիշերային իր ավանդական ուղերձում ասել է, որ ամեն ինչ արվում է Մարիուպոլում և Ազովստալում մնացած բոլոր մարդկանց տարհանելու համար։

«Այժմ շատ բարդ բանակցություններ են ընթանում տարհանման առաքելության հաջորդ փուլի համար։ Հիմա ընթանում Է ծանր վիրավորների և բուժաշխատողների տարհանումը։ Իհարկե, մենք ամեն ինչ անում ենք բոլորին, յուրաքանչյուր պաշտպանին այնտեղից դուրս բերելու համար։ Բանակցություններում մենք արդեն ամբողջ աշխարհից ներգրավել ենք բոլոր նրանց, ովքեր կարող են ամենաազդեցիկ միջնորդները լինել», — հավաստիացրել է Ուկրաինայի նախագահը։

Պաշարված Մարիուպոլում «Ազովստալ» հսկա գործարանի տարածքը մնացել է ուկրաինական ջոկատների վերջին հենակետը:

Ռուսական կողմի կորուստների մասին Զելենսկին ասել է, որ այսօրվա դրությամբ ռուսական 200-րդ օդանավն է խոցվել։ Նրա ասելով՝ Ռուսաստանը 27 հազար զինվոր կորցրել է, ավելի քան 3 հազար տանկ, զրահամեքենա, անօդաչու թռչող սարքեր և «իր բոլոր հեռանկարները որպես պետություն»։

Նշենք, որ պատերազմական գործողությունների պայմաններում թե՛ ուկրաինական, թե՛ ռուսական կողմի հայտնած թվային տվյալները անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։

Զելենսկին նաև ասել է, թե ոչ ոք չի կարող կանխատեսել՝ որքան կշարունակվի պատերազմը, բայց իրենք ամեն ինչ անում են՝ որքան հնարավոր է շուտ ազատագրեն իրենց տարածքները։

«Ցավոք դա միայն մեր ժողովրդից չէ կախված, որն արդեն հնարավորինս անում է։ Դա կախված է մեր գործընկերներից, եվրոպական երկրներից, ամբողջ ազատ աշխարհից»,- եզրափակել է Ուկրաինայի նախագահը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button