Ռուսաստանը դադարեցրել է էլեկտրամատակարարումը Ֆինլանդիա

Loading...

Անցած գիշերվանից Ռուսաստանը դադարեցրել է էլեկտրամատակարարումը Ֆինլանդիա։ Ռուսական կողմը պնդում է, որ դա կապված է վճարումների խնդիրների հետ։

Ֆիննական էլցանցի Fingrid ընկերությունը հայտնել է, որ ապրիլի 24-ից մեկ երրորդով կրճատվել է Ռուսաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը՝ կապված միջազգային իրավիճակի փոփոխության հետ։

Ֆինլանդիան պատրաստվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել։

Անցած շաբաթ օրը Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն ասել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդaմակցումը ՆԱՏՕ-ին «ռազմավարական փոփոխություն» կլինի, որը Ռուսաստանի կողմից չի կարող մնալ առանց քաղաքական արձագանքի։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button