Ալիևը Մեծ Բրիտանիայի թագուհուն ղարաբաղյան նժույգ է նվիրել

Loading...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ երկրորդին Շոհրաթ (Փառք) անունով ղարաբաղյան նժույգ է նվիրել։ Այս մասին այսօր հաղորդել է Ադրբեջանի Ձիասպորտի ֆեդերացիան։

«Թագուհուն ընծայված նժույգը տեղափոխվել է Վինձորի պալատ և փոխանցվել նոր տիրուհուն՝ կենդանու մասին ողջ տեղեկատվությունը պարունակող հատուկ հավաստագրի հետ միասին», — նշված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահը Իլհամ Ալիևի նվերը Էլիզաբեթ երկրորդին է հանձնել Վինձորի ավանդական թագավորական ձիարշավի ընթացքում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button