ԵՄ-ից ևս մի քանի օր կպահանջվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները համաձայնեցնելու համար․ Բերբոկ

Loading...

«ԵՄ-ից ևս մի քանի օր կպահանջվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները համաձայնեցնելու համար», — այսօր Բրյուսելում այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանում արդյունահանված նավթի ներկրման ամբողջական արգելք սահմանելու շուրջ տարաձայնությունները դաշինքի ներսում պահպանվում են։

«Որպես գերմանացիներ մենք շատ լավ գիտենք, որ նավթային էմբարգո սահմանելը այնքան էլ հեշտ գործ չէ։ Վերջին շաբաթներին մենք այս ուղղությամբ լուրջ միասնական քայլեր ենք ձեռնարկել։ Չնայած դրան, որոշ խնդիրներ դեռ պահպանվում են և այսօր որոշում չի կայացվի։ Դրա հետ մեկտեղ ես վստահ եմ, որ մենք պայմանավորվածությունների կկարողանանք հանգել արդեն առաջիկա մի քանի օրերին», — նշում էր գերմանական դիվանագիտության ղեկավարը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button