Վրաց ընդդիմադիր Նիկա Գվարամիան դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման

Loading...

Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր երեք տարի վեց ամսվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային՝ նրան մեղավոր ճանաչելով կոռուպցիոն գործարքում ներգրավված լինելու համար։ Դատավճռի հրապարակումից անմիջապես հետո Գվարամիան դատարանի դահլիճում կալանավորվել է։

Վրացական դատախազության պնդմամբ՝ 2019 թվականի փետրվարին այն ժամանակ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնող Գվարամիան ընկերության հաշվին 76 հազար եվրո արժողությամբ Porsche Macan S ավտոմեքենա է ձեռք բերել, որը, սակայն, սպասարկել է բացառապես տնօրենին և նրա ընտանիքի անդամներին։

Գվարամիան նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ամենահայտնի աջակիցներից մեկն է։ Փաստաբանական արտոնագիր ունեցող Գվարամիան նաև Սաակաշվիլիի շահերն էր ներկայացնում դատարանում՝ վերջին ամիսներին ընթացող դատավարության ընթացքում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button