Փաշինյանը Կրեմլում բարձրաձայնել է «ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Հայաստանի ոչ բարեկամ երկրին զենքի վաճառքի խնդիրը»

Loading...

ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների կրեմլյան հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Բելառուսի նախագահի դիտարկումներին:

Փաշինյանը, համաձայնելով, որ գոյություն ունի ՀԱՊԿ անդամ երկրների քվեարկության վերաբերյալ խնդիր, նկատել է, որ դրանք այնքան էլ համահունչ չեն, սակայն սա նոր խնդիր չէ. «Ինչ վերաբերում է փոխգործակցությանը և արագ արձագանքման մեխանիզմներին, ապա սա նույնպես շատ կարևոր հարց է Հայաստանի համար, քանի որ ինչպես գիտեք, նախորդ տարի հենց այս օրերին Ադրբեջանի զորքերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, և Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին` 2010 թվականի դեկտեմբերի 10-ի ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արձագանքման կարգի մասին դրույթով նախատեսված մեխանիզմները գործարկելու համար: Այդ փաստաթուղթը հաստատվել է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից, սակայն, ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունն արձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Հայաստանի Հանրապետությունը», — հայտարարել է նա:

Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է նաև «ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Հայաստանի համար ոչ բարեկամ երկրին զենքի վաճառքի խնդիրը»` շեշտելով, որ այդ զենքն արդյունքում օգտագործվել է Հայաստանի և հայ ժողովրդի դեմ:

«Սա նույնպես խնդիր է, և, անկեղծ ասած, ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո այդքան էլ չոգևորեց Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին», — նշել է նա, միաժամանակ ընդգծել Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի դերակատարումը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում:

Ալեքսանդր Լուկաշենկոն էլ հայտարարել էր, թե վերջին իրադարձությունների համատեքստում ՀԱՊԿ-ը չի ցուցաբերում այն միասնականությունը, որն առկա էր Ղազախստանում հունվարին ծագած անկարգությունների ժամանակ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button