Ֆրանսիայի վարչապետն առաջիկա ժամերին հրաժարական կներկայացնի. AFP

Loading...

Ֆրանսիական աղբյուրների փոխանցմամբ` երկրի վարչապետ Ժան Կաստեքսը առաջիկա ժամերին հրաժարական կներկայացնի՝ Մատինյոնի պալատում կայանալիք հատուկ արարողության ընթացքում լիազորությունները փոխանցելով իր հաջորդին։ Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով ֆրանսիական առաջատար լրատվական հեռուստաալիքներից մեկի՝ BFM-ի հաղորդած տեղեկությունները։

Ակնկալվում է, որ ապրիլին կայացած նախագահական ընտրություններից հետո Ֆրանսիայի նոր ձևավորվող կառավարությունը կին ղեկավար կունենա։ Որպես Ֆրանսիայի վարչապետի ամենահավանական թեկնածուներ նշվում են աշխատանքի և ինտեգրման նախարար Էլիզաբեթ Բորնը, Ռեյմսի տարածաշրջանի ղեկավար Կատրին Վոտրեն և Սենատի փոխնախագահ Վալերի Լետարը։

Ֆրանսիական հանրապետությունն իր գոյության ընթացքում միայն մեկ կին վարչապետ է ունեցել։ Ֆրանսուա Միտերանի նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում վարչապետի պաշտոնը զբաղեցրել է սոցիալիստ Էդիտ Կրեսոնը։ Նա կառավարությունը ղեկավարել է ընդամենը 11 ամիս՝ 1991 թվականի մայիսից մինչև 1992-ի ապրիլ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button