Ալիևը Մեծ Բրիտանիայի թագուհուն ղարաբաղյան նժույգ է նվիրել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ երկրորդին Շոհրաթ (Փառք) անունով ղարաբաղյան նժույգ է նվիրել։ Այս մասին այսօր հաղորդել է Ադրբեջանի Ձիասպորտի ֆեդերացիան։

«Թագուհուն ընծայված նժույգը տեղափոխվել է Վինձորի պալատ և փոխանցվել նոր տիրուհուն՝ կենդանու մասին ողջ տեղեկատվությունը պարունակող հատուկ հավաստագրի հետ միասին», – նշված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահը Իլհամ Ալիևի նվերը Էլիզաբեթ երկրորդին է հանձնել Վինձորի ավանդական թագավորական ձիարշավի ընթացքում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button