«Հըզբոլա»-ի քրիստոնյա դաշնակիցները ծանր պարտություն են կրել Լիբանանի ընտրություններում

Լիբանանում կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ շիա մահմեդականներին միավորող, իրանամետ «Հըզբոլա» շարժման քրիստոնյա դաշնակիցները ծանր պարտություն են կրել։

Նախնական արդյունքների համաձայն՝ Լիբանանի նախագահ Միշել Աունի «Ազատ հայրենասիրական շարժում» կուսակցությունը 128-տեղանոց խորհրդարանում ընդամենը 16 տեղ է զբաղեցրել՝ նախորդ գումարման 18-ի փոխարեն։

Քրիստոնյա-մարոնիտներին միավորող մեկ այլ կուսակցություն՝ Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող «Լիբանանյան ուժերը», ընտրություններում 20 մանդատ է ստացել՝ դառնալով օրենսդիր մարմնում ներկայացված խոշորագույն քրիստոնեական ուժը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button