ՌԴ ՊՆ․ «Ազովստալից» վիրավոր ուկրաինացիների տարհանման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել»

«Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում գտնվող վիրավոր ուկրաինացի զինվորականները կտարհանվեն», – հաղորդել է Ռուսաստանի ՊՆ՝ տեղեկացնելով, որ նման պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր ուկրաինական պաշարված կայազորի հրամանատարության հետ բանակցությունների ընթացքում։

«Այս պահին գործարանի տարածքում լռության ռեժիմ է հաստատվել, բացվել է մարդասիրական միջանցք, որով վիրավոր ուկրաինացի զինծառայողները տեղափոխվում են Դոնեցկի հանրապետության Նովոազովսկ քաղաքի հիվանդանոց՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով», – նշված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության տարածած հայտարարության մեջ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button