Renault մոսկովյան գործարանը կարտադրի «Մոսկվիչ»-ներ

Ֆրանսիական Renault ավտոմոբիլային կոնցեռնի ռուսական ակտիվներն անցնում են պետական սեփականություն, հայտնում է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը։

Սա արտասահմանյան ընկերության առաջին ազգայնացումն է Ռուսաստանում։

AvtoVAZ-ի բաժնետոմսերի գրեթե 68 տոկոսը, որ պատկանում էր Renault-ին, փոխանցվում է ՌԴ տրանսպորտի նախարարության ենթակայության НАМИ դաշնային պետական ձեռնարկությանը։ Renault Russia ՓԲԸ բաժնետոմսերի 100 տոկոսը կպատկանի Մոսկվայի կառավարությանը։

«Օտարերկրյա սեփականատերը որոշել է փակել Մոսկվայի Renault գործարանը: Դա նրա իրավունքն է, բայց մենք չենք կարող թույլ տալ, որ հազարավոր աշխատակիցները մնան առանց աշխատանքի: Այդ իսկ պատճառով ես որոշեցի գործարանը տեղափոխել քաղաքի հաշվեկշռին և վերսկսել պատմական «Մոսկվիչ» մակնիշի մեքենաների արտադրությունը», – իր բլոգում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Renault-ն առաջիկա 6 տարվա ընթացքում հնարավորություն կունենա հետ գնելու AvtoVAZ-ի իր մասնաբաժինը։

Ընկերությունը ակտիվների փոխանցման որոշումն անվանել է «դժվար, բայց անհրաժեշտ»:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button