ԱՄՆ-ը և ԵՄ-ը կհամակարգեն գործողությունները՝ մեղմելու Ուկրաինայում պատերազմի հետևանքները

Loading...

Եվրամիությունը և ԱՄՆ-ը պայմանավորվել են հետագայում համակարգել իրենց գործողությունները՝ «մեղմացնելու Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի բացասական հետևանքները համաշխարհային տնտեսության համար»:

ԵՄ գործադիր մարմնի՝ Եվրահանձնաժողովի և ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները հավաքվել էին Փարիզի Սակլե արվարձանում՝ քննարկելու համագործակցության հարցեր։

ԵՄ-ԱՄՆ Առևտրի և տեխնոլոգիաների հարցերով խորհրդի նիստից հետո հրապարակված համատեղ հայտարարությունում ասվում է, որ նրանք հավատարիմ են՝ «աշխատելու Ուկրաինայի հետ՝ վերականգնելու նրա տնտեսությունը և խթանելու առևտուրն ու ներդրումները»:

Երկուստեք բարձր է գնահատվել «արտահանման վերահսկողության ոլորտում աննախադեպ համագործակցությունը», որը, մասնավորապես, ուղղված է Մոսկվայի արդյունաբերական ու ռազմական ներուժի զարգացումը խոչընդոտելուն։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button