ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը կոչ է անում ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը

Loading...

Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը Վաշինգտոնի դաշնակիցներին կոչ է արել ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը, նշելով, որ այսօրվա դրությամբ խոստացված գումարը թույլ չի տա հոգալ ռուսական ագրեսիայի ենթարկված երկրի կարիքները:

«Ուկրաինայի անհապաղ ֆինանսական կարիքները շատ են: Շնորհիվ ուկրաինացի պաշտոնյաների հնարամտության և քաջության, այդ երկրի կառավարությունը կարողանում է աշխատել, բայց մինչև հնարավոր կլինի վերսկսել հարկահավաքությունը՝ ամիսների ընթացքում, Ուկրաինային պետք կլինի գումար զինծառայողներին վարձատրելու, մարդկանց աշխատավարձերը և թոշակները վճարելու, մարդկանց տարրական կարիքների բավարարմանն ուղղված տնտեսական ակտիվություն ապահովելու համար»,- ասել է Ելենը:

Նրա խոսքով, մեծ միջոցներ կպահանջվեն առանցքային նշանակության ծառայությունների աշխատանքը վերականգնելու և երկիրը վերակառուցելու համար: Դա կպահանջի աննախադեպ մեծ աջակցություն և մասնավոր ներդրումներ:

Միացյալ Նահանգների Սենատը մոտ է Ուկրաինային ռազմական և մարդասիրական աջակցություն տրամադրելու համար 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթը հաստատելուն:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button