Բերման ենթարկվածների թիվը հասավ 286-ի

Loading...

Ժամը 11-ի դրությամբ, ըստ Ոստիկանության, բերման ենթարկվածների թիվը հասել է 286-ի։ Ավելի վաղ հաղորդվել էր 155 բերման ենթարկվածի մասին։

Վաղ առավոտից ընդդիմադիրները շարունակում են բողոքի անհնազանդության ակցիաները։ Նրանք պարբերաբար խմբերով փողոցներ են փակում։

Առավոտից իրավիճակը լարված էր, մասնավորապես, Կասկադի հատվածում, Խորենացի և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում, Նոր Նորքում։

Նոր Նորքում ակցիան գլխավորում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ Ոստիկանները նրան ևս փորձում էին բերման ենթարկել, սակայն բաց թողեցին՝ տեղեկանալով, որ պատգամավոր է։

Խորհրդարանական ընդդիմությունն արդեն 17-րդ օրն է՝ փողոցում պայքարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։ Նրանք պայքարը սկսել են Մարմնավաճառներ կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո՝ պնդելով, թե Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button